|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքն է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։
Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։
Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Ավելին իմանալու համար անցեք հղումով։
Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է,
- լրացնի առողջության հայտարարագիր։