|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ մեր համաքաղաքացիները դժգոհում են Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վատ աշխատանքից:
Բողոքող քաղաքացիների խոսքով՝ Երեւանում գործող երթուղիների մի մասին շատ երկար են սպասում կանգառում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել 10 համարի ավտոբուսից օգտվող քաղաքացիները: Նշված համարի տրանսպորտային միջոցին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում՝ մոտ 30 րոպե:
Երբ քաղաքացիները պատճառների մասին հետաքրքրվել են վարորդներից, ստացել են կարճ պատասխան՝ վարորդ չկա. բոլորը կորոնավիրուսով հիվանդ են: Ապա դժգոհել են, որ երեւանյան հանրային տրանսպորտը լիարժեք չի ախտահանվում, ինչի պատճառով վարորդները հիվանդանում են: Ասել է թե՝ Երեւանի որոշ երթուղիներ վարորդի խիստ պակաս ունեն, ինչի պատճառով փաստի առաջ կանգնել է ուղեւորը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում