|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղիղ տրված հարցի շնորհիվ, վերջապես տեղեկացանք, որ Արմեն Չարչյանի գործով արդեն իսկ ստեղծվել է բժշկական հանձնաժողով։ Այս մասին գրել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Իսկ թե ինչի՞ է դրա մասին այսքան ժամանակ նախարարը լռել, այ դա արդեն այլ հարց է»,- նշել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Էլինար Վարդանյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը, և ինչո՞ւ մինչ այժմ չի կազմակերպել դատաբժշկական հանձնաժողովի ստեղծումը։
Հարցին պատասխանեց Առողջապահության նախարարը ասելով, որ նախարարությունն ըստ ընթացակարգի ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը և կարգին համապատասխան է շարժվել։ Հանձնաժողովը ստեղծված է, համալրված է և ըստ ընթացակարգի կիրականացնի ամբողջական փորձաքննությունը։