|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՉԺՀ կառավարությունը սկսել է վարել իսլամական ճարտարապետության զանգվածային «չինականացման» քաղաքականություն։ NPR պարբերականի տվյալներով՝ Չինաստանն ակտիվորեն հեռացնում է մզկիթներից գմբեթները և քանդում մինարեթները։
Մասնավորապես նշվում է, որ վերջերս Սինին քաղաքի 700-ամյա Դոնգուան մզկիթից որոշվել է հեռացնել հսկայական կանաչ գմբեթները։
«Կառավարությունն ասում է, որ ցանկանում է, որ մենք չինականացնենք մեր մզկիթները, որպեսզի դրանք ավելի շատ նմանվեն Պեկինի Տյանանմեն հրապարակին»,- պարբերականին ասել է տեղի բնակիչ Ալին։
NPR-ը գրում է, որ թեև ՉԺՀ-ի պաշտոնական էթնոմշակութային քաղաքականության շրջանակներում երկրի յուրաքանչյուր ազգության տրամադրվում է իր ինքնավարությունը, գործնականում վերջին շրջանում Կոմունիստական կուսակցությունը ակտիվորեն ձուլման և «չինականացման» կուրս է վարում «(կամ «սինիֆիկացում») նահանգի ամբողջ ոչ չինացի բնակչության շրջանում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հյուսիս-արևմուտքում գտնվող մուսուլման փոքրամասնությանը, որոնց շրջանում նախկինում նկատելի էին անջատողական տրամադրություններ։
Այսպես՝ իշխանությունների խնդրանքով Apple-ը վերջերս հեռացրել է չինացի օգտատերերի համար Ղուրանի տեքստով ամենահայտնի հավելվածներից մեկը։