|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։
«Առուշի պլանները կապված են Գորիսի զարգացման եւ բնակիչների կյանքի բարելավման հետ»,- ասաց Գագիկ Առուշանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը. ցուցակում նրան հաջորդում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեք ամսից ավելի կալանավորված է։ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17–ին մասնակցել էր Գորիսի ավագանու ընտրություններին եւ հաղթանակ տարել։