|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուժեղ քամու ֆոնին Մոսկվայի երեք օդանավակայանում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» գրեթե 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Վնուկովոյում հետաձգվել է երեք չվերթ, Դոմոդեդովոյում երկու չվերթ հետաձգվել է, մեկը չեղարկվել, Շերեմետևոյում էլ երկու չվերթ հետաձգվել է, 11-ը՝ չեղարկվել։
Ուրբաթ կեսօրին Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը գործակալությանը ասել է, որ Մոսկվայի օդանավակայաններում քամիներ են գրանցվում վայրկյանում 25-ից 27 մետր արագությամբ։