|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետի որոշմամբ՝ Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման տեքստում։
Մեկ այլ որոշմամբ՝ Արշակ Ասլանյանը նշանակվել է նույն պաշտոնին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։