|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Վերածնվող Հայաստան» կուսակցության շնորհավորական ուղերձը Առուշ Առուշանյանի հաղթանակի կապակցությամբ․
«Երեկ, ի թիվս Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքների, Գորիս համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ էին: Այսօր արդեն, ամփոփելով ընտրության արդյունքները, արձանագրում ենք, որ Առուշ Առուշանյանն, անգամ ամիսներ շարունակ գտնվելով քաղբանտարկյալի կարգավիճակում, գրանցեց անքննելի հաղթանակ` արժանանալով ընտրությանը մասնակցած գորիսեցիների 50%-ից ավելի վստահության քվեին:
Շնորհավորում ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Առուշ Առուշանյանին և վերահաստատում մեր կամքն ու վճռականությունը շարունակական պայքարի ճանապարհին»:
Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում 60,3% ձայնով հաղթել է Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը։