|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ամենահեռավոր համայնքում՝ Մեղրիում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. այստեղ պայքարի էին դուրս եկել «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը ամենաշատ ձայներն է հավաքել, և քաղաքապետ կդառնա Բագրատ Զաքարյանը։
Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 42,8 %, ՔՊ-ն՝ 32.8 %, «Ազատական» կուսակցությունը՝ 14,4 %, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 9.8 % ձայն։