|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիի կլինիկայում կորոնավիրուսից մահացել է ազգությամբ հայ ակտիվիստ Գեորգի Վանյանը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ -ները` հղում անելով Թբիլիսիում աղբյուրների։
Հոկտեմբերի 9-ին իրավապաշտպանը ծանր վիճակում հոսպիտալացվել էր: Վերջին տարիներին նա ապրում էր Հայաստանի Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում:
Վանյանը հայտնի էր իր հակահայկական և պրոադրբեջանական քարոզչությամբ։ Տարիներ առաջ փորձել էր Հայաստանում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուց հետո նա սոցիալական ցանցում գրել էր, որ Հայաստանը «վաղուց հատել է սեփական քաղաքացիների դեմ հանցագործությունների սահմանը»: