|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ Իրանի հետю իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր պնդումները, թե Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն, իրականությանը չեն համապատասխանում:
«Մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը», - ասել է Գրիգորյանը։
«Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունն և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք», - ասել է ԱԽ քարտուղարը։