|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նա հայտնեց, որ տխուր է գիտակցել, որ անցած մեկ տարվա ընթացքում դեռևս չեն մշակվել պայքարի ուղղությունները, կամ չի ձևավորվել օրակարագ, թե ի՞նչ առաջնահերթությամբ են առաջ շարժվելու Հադրութը, Շուշին և մյուս բնակավայրերը դեօկուպացնելու համար:
Մերի Դավթյանը խնդրեց, որ ՀՀ քաղաքական շրջանակներն լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում:
«Ավագ գործընկերոջ կարգավիճակով Արցախի խորհրդարանականներին հուշեք, թե ինչ անեն, քանի որ օգնության կարիք ունեն, մասնավորապես՝ անընդհատ խոսում են դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բայց դանդաղում են, քանի որ ճանապարհները լավ չգիտեն»,-ասաց Մերի Դավթյանը և հորդորեց նաև հստակեցնել իրենց կարգավիճակը, քանի որ մեկ տարի է անցել, բայց իրենք դեռ չգիտեն, թե փախստական են, ներքին տեղահանված, թե այլ կարգավիճակով:
Մանրամանսները՝ տեսանյութում: