|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Համազգայինի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ լույս է տեսել Հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկի մասին «Վասպուրականի Արծիվը հայ գրականության անդաստանում» գիրքը, որի հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն է։
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակը լավագույն առիթն է անդրադառնալու Հայոց պատմության Մեծերից Խրիմյան Հայրիկի ազգային ու եկեղեցական գործունեությանը։ Գրքի հեղինակը ընդհանրացնելով ահա այսպես է բնութագրում նրա ապրած կյանքը․ «Խրիմյանը Վանի թաղամասերրից մեկում ծնվեց որպես Մկրտիչ, ապրեց որպես Վասպուրականի Արծիվ և Հայ ժողովրդի համար դարձավ Հայոց Հայրիկ»։
Խրիմյան Հայրիկի պատգամ-խրատներն այսօր էլ նույնքան ճշմարտացի են, որքան հարյուրավոր տարիներ առաջ․ «Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»։
Ռուզան Առաքելյան