|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լիբանանի հարավում գտնվող Զահրանի նավթավերամշակման գործարանում գտնվող պահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվամիջոցը:
Հրդեհը մարելու համար պահանջվել է 3 ժամից ավելի։ Դեպքի վայրում աշխատել է 25 հաշվարկ։ Հրշեջները միևնույն ժամանակ սառեցրել են մոտակա պահեստարանները, որպեսզի կրակը չտարածվի։ Տուժածներ չկան։
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։ Հրդեհը բռնկվել է, երբ աշխատողները տեղափոխում էին վառելիքը։ Նշվում է, որ այրվել է 250 հազար լիտր բենզին։
Ըստ լրատվամիջոցի՝ հրդեհված պահեստարանում պահվող բենզինը պատկանում էր Լիբանանի բանակին։ Կրակի տարածման սպառնալիքի պատճառով լիբանանյան բանակը հարակից տարածքներից տարհանել էր բնակչությանը։