|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոսի Մայր տաճար, շրջել տաճարում, դիտել տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը:
Yerkir.am-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը այցելել է նաև Վատիկանի թանգարաններ, դիտել Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի գլուխգործոցները։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել և ծաղիկներ է դրել կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանի պարտեզներում, մեծ սրբերի կողքին վեր խոյացող, հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանին: Նախագահը նշել է, որ Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ են:
Նախագահ Սարգսյանը եղել է նաև Վատիկանի պարտեզների այն հատվածում, որտեղ տեղադրված է Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի կողմից Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապին 1996 թվականին նվիրած հայկական խաչքարը։