|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 1-ին Armlur.am-ը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Եղիշե Սողոմոնյանին իշխանությունը նպատակ ունի «գործուղել» Հաշվեքննիչ պալատ:
Կայքի տեղեկություներով՝ հոկտեմբերի 18-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով պատրաստվում է նիստ հրավիրել: Հանձնաժողովը հենց այդ օրը պետք է կողմ քվեարկի Սողոմոնյանի թեկնածությանը, որպեսզի արդեն Աժ ամբիոնի մոտ վերջինս ներկայացնի իր ծրագրերը, և կազմակերպվի ընտրությունը:
Armlur.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Սողոմոնյանը իշխանության սրտով թեկնածու է ու, կարծես թե, որևէ խնդիր չի առաջանալու ընտրությունների հարցով:
ՀՅԴ-ական Արա Նռանյանի պալատի անդամության ժամկետը լրանալուց հետո տեղը «բաց» էր մնացել, ինչի համար որոշվել է Եղիշե Սողոմոնյանին այնտեղ տեղավորել աշխատանքի: