|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանը շարունակում է օգտվել ՀՀ օդային տարածքից իր էքսկլավ համարվող տարածք՝ Նախիջևան հասնելու համար: Այսօր էլ՝ քիչ առաջ, հերթական ադրբեջանական ինքնաթիռն է վայրէջք կատարել Նախիջևանում:
Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը օդ էր բարձրացել Բաքվից, այնուհետև Արցախից օկուպացված Քարվաճառի շրջանով, Գեղարքունիքով և Վայոց ձորով անցնելուց հետո վայրէջք կատարել Նախիջևանում:
Նշենք, որ ադրբեջանական պետական AzAl ընկերությունը հոկտեմբերի 5-ին հայտնել էր, որ հետայսու թռիչքներ կիրականացնի նաև Հայաստանի տարածքով:
Վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանը փակ էր 2000-ից, երբ Ադրբեջանի՝ սահմանը փակելուց հետո Հայաստանը նույն կերպ պատասխանեց:
Իսկ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ադրբեջանական ինքնաթիռները միշտ էլ թռել են ՀՀ տարածքով, և հավելել, որ Հայաստանը չի օգտվում ադրբեջանական օդային տարածքից այն պատճառով, որ իբր այն ձեռնտու չէ կոմերցիոն տեսանկյունից:
Հավելենք, նաև, որ Բաքվից Նախրջևան թռիչքները միջազգային թռիչքներ չեն, այլ ներքին են՝ ուրիշ պետության տարածքով, իսկ նման դեպքերում Հայաստանն իրավասու է արգելել նմանատիպ թռիչքները:
ՀՀ իշխանությունների «խաղաղասեր» քաղաքականության համատեքստում՝ սա առաջին կարևոր քայլն էր հակառակորդին միջանցք տալու ճանապարհին: