|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանակ բանակցություններ են վարել մոտ 30-35 տարեկան տղամարդու հետ, որն իջել է ծառից, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է տղամարդու ինքնությունը: