|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների եւ համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին` վատ աշխատանքի եւ պատվաստումների դանդաղելու համար, եւ ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաեւ փակ խորհրդակցություն է հրավիրել եւ հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաեւ հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին` ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաեւ՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել եւ պատասխանատվության ենթարկել։
Երեկվանից իշխանական մամուլն էլ է գործի դրվել` տեղեկություններ են հրապարակում վաղվանից սկսվող ստուգումների, պատժիչ գործողությունների եւ չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում` մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա: Տեռորի նպատակը պատվաստումների խթանումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում