|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն արձագանքել է ադրբեջանա-թուրքական համատեղ սադրիչ զորավարժությունների վերաբերյալ Իրանի պնդումներին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովի երեկվա հայտարարությանը:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները:
«Մի՛ վատնեք ձեր ջանքերը: Մենք կարող ենք զորավարժություններ անցկացնել Թուրքիայում, Ադրբեջանում և համագործակցել՝ միջազգային իրավունքին համապատասխան: Ոչ միայն Ադրբեջանը, այլև ցանկացած երկիր, ներառյալ՝ Թուրքիան, կարող են կապեր հաստատել տարբեր ոլորտներում ցանկացած պետության հետ: Եթե դրանք մեզ չեն վնասում, մենք չենք հարցնում այս երկրներին, թե ինչու են դա անում: Մեր եղբայրությունը, սերտ հարաբերությունները և համագործակցությունը Ադրբեջանի հետ, մեր զորավարժությունները ուղղված չեն որևէ մեկի դեմ: Ուստի ոչ ոք թող չանհանգստանա, մեր միասնությունը, եղբայրությունն ու համերաշխությունն ուղղված չեն ուրիշների դեմ»,- ադրբեջանական Report-ին ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն դեմ է Հարավային Կովկասում ցանկացած սադրիչ զորավարժության: