|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին՝ հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմից Yerkir.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ նշելով, որ տղաները փառավոր մարտական ուղի են անցել՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, և ողջունելի է, որ հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում ևս նրանք շարունակում են նեցուկ լինել Արցախին և արցախահայությանը, ինչը ոչ պակաս կարևոր է:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը, քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: