|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները՝ բավարարելով նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը։
Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։
Ըստ հանձնաժողովի՝ դատավորը հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։