|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մենք այսօր այս տարածաշրջանում եղանակ ստեղծող չենք։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբ մենք ունեինք ամենամարտունակ բանակը, համենայն դեպս, ընկալումն էր այդպիսին, ունեցել ենք ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական պայմանագիրը, ռազմաբազա, այդ ամենն իր ամբողջության մեջ մեզ լրացուցիչ կշիռ էր տալիս այս տարածաշրջանում։ Հիմա սա չկա»,- նշեց երկրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում մեր երկիրը պարզապես հետևում է, թե ինչ է կատարվում և փորձում է հասկանալ, թե այդ պրոցեսների վատթարացման ընթացքում հարվածն ինչ չափի ուժգնության է լինելու։
«Պասիվ, վատ սպասելիքների մեջ գտնվող երկիր ենք և այդպիսն ենք, որովհետև այդպիսին է մեր կառավարությունը։ Այստեղ ավելի շատ պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում այս կառավարությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։