|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կիրակի՝ հոկտեմբերի 3-ին, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Ըստ Al Jazeera-ի՝ սա արաբական գարնան սկզբից ի վեր՝ վերջին 10 տարիների ընթացքում, առաջին հաղորդակցությունն է երկու պետությունների ղեկավարների միջև:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ամմանի և Դամասկոսի մամուլի ծառայությունները զեկուցել են թագավորի և Ասադի շփման մասին` «երկու երկրների եղբայրական հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման ուղիների որոնման» լույսի ներքո:
Աբդուլլահ Երկրորդը հաստատել է իր երկրի քաղաքականությունը՝ աջակցում են «Սիրիայի ինքնիշխանության, կայունության և տարածքային ամբողջականության պահպանման ջանքերին»: