|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Հայ Օգնության Միության Արցախի մեկուսի մասնաճյուղի տարեկան ընդհանուր 17-րդ անդամակցական ժողովը։
Համավարակի և պատերազմի պատճառով նախորդ երկու տարիներին ժողովը չի կայացել։ Այդ իսկ պատճառով Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի շենքում հրավիրված ժողովը քննել ու գնահատական է տվել ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության 26-ամսյա գործունեությանը։
Ժողովին մասնակցում էին նաև ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության անդամ Համեստ Սասունյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Ալյոնա Գրիգորյանը։ Ժողովականներն արժևորել են պատերազմի օրերին ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի, այդ թվում` Արցախի միավորի ծավալած գործունեությունը, արցախցուն հոգեբանական, նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերը։

Նաև առաջարկներ են ներկայացվել առաջիկա միամյա գործունեության վերաբերյալ` շեշտը դնելով Արցախում իրականացվող կրթական, մասնագիտական պատրաստվածությանը, երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերին։Ժողովի վերջում ընտրվել է նոր վարչություն։ ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի է ընտրվել Լիլիթ Մարտիրոսյանը։

