|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները կկայանան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում: Առաջնորդները կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլը պարզաբանել է, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել «քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ»: «Կկայանա նաև միջազգային արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացման տեսակետների մանրակրկիտ փոխանակում»,– նշված է հայտարարության մեջ: