|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մի քանի հարցեր է հնչեցրել, որոնք ուղղել է այս իշխանությանը։
«Մի առիթով ասել եմ.
ինչ էլ խոսի այսօրվա իշխանությունը, միևնույն է՝ չի փախչելու հետևյալ հարցերից.
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար,
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չհրահրելու համար,
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ հրահրած պատերազմը կանխելու համար,
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու համար:
Պատասխանը մեկն է՝ ՈՉԻՆՉ:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար: Որևէ այլ բանական բացատրություն՝ պետության ու ժողովրդի դեմ գործված այս հանցանքին, գոյություն չունի»,- գրել է Մուսինյանը։