|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«2020թ. սեպտեմբերի 27-ին հայկական աշխարհը բախվեց Հայրենիքի ազգային անվտանգության պահպանման խնդրին: Ճակատագրական այդ օրից ի վեր, Հայաստանի և Արցախի ժողովուրդները բազմաթիվ փորձությունների միջով են անցնում:
Բայց այսօր ՀԲԸՄ-ն կենտրոնանում է այն մարդկանց վրա, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանություններին: Մեր մտքերը նաև այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմի դաշտում կամ եղել և շարունակում են լինել պատերազմական հանցագործությունների զոհ՝ այդ թվում նաև պատերազմի գերիները, որոնք դեռ պահվում են միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ:
Հարգելով մեր բոլոր քաջ նահատակների հիշատակը, որը մշտապես վառ կմնա ողջ հայ ազգի հիշողության մեջ՝ մենք մեր սրտերում ամուր ենք պահում նաև ծանր վիրավորում ստացած մեր հերոսներին»:
Միևնույն ժամանակ ՀԲԸՄ-ն արժևորում է ճգնաժամի մեջ գտնվող հայերին աջակցելու հայկական համերաշխության խոր զգացումը, որը դրսևորվել է սփյուռքի մեր նվիրատուների, կամավորների, աջակիցների, գործընկերների և ընկերների կողմից: Միասին նրանք իսկապես մարմնավորում են ՀԲԸՄ-ի հավերժական կարգախոսը՝ «Միությունը զորություն է»»։