|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա մասնավորապես նշել է. «Դպրոցին տրվում է նոր սարքավորում կամ տեխնոլոգիա և այն պահվում է փակի տակ, որպեսզի չփչանա։ Ավելին, նման վարվելակերպը երբեմն կարող է մատնացույց արվել՝ որպես օրինակելի, թե ինչ խնամքով են պահում։ Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք, որով երեխաների սովորելն ավելի արդյունավետ ու հետաքրքիր է։ Իսկ դրանք խնամքով օգտագործել պիտի սովորեն նաև երեխաները։ Ու նաև սա է դպրոցի խնդիրը։