|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր, ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ջահերով երթ դեպի Եռաբլուր՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը, ով ունի ազգային արժանապատվություն և պատրաստ է պայքարել ՀԱՆՈՒՆ Հայաստանի ու Արցախի, ՀԱՆՈՒՆ մեր ազգային արժանապատվության:
Ուրեմն, հանդիպում ենք ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակում և ապացուցում ենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը տեր ունի և այդ տերը ՄԵՆՔ ԵՆՔ»,-գրել է Ղազինյանը: