|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է:
Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի նաև «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:
Ցուցադրության մուտքն ազատ է: