|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում շատ կարևոր է ռուս խաղաղապահների դերը. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Այժմ մենք ունենք նոր փուլ, քանի որ փոխգործակցությունն ավելի սերտ է, շփումներն ավելի ակտիվ են՝ հաշվի առնելով ղարաբաղյան տարածաշրջանում ռուս խաղաղապահների առկայությունը: Բնականաբար, այս թեման նույնպես մշտապես օրակարգում է, և ես պետք է նշեմ, որ անցել է գրեթե մեկ տարի, և բացարձակապես ամեն ինչ ընթանում է նորմալ՝ առանց ավելորդությունների, լիակատար փոխըմբռնմամբ, համագործակվությամբ: Եվ մենք բարձր ենք գնահատում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ ռուս խաղաղապահների գործունեությունը: Սա կայունության կարևոր գործոն է»,- ասել է Ալիևը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում։
Նա նաև ակնկալում է, որ կկայանա նաև հայերի և ադրբեջանցիների հաշտեցման գործընթացը: «Մենք նաև հարևաններ ենք և միմյանցից չենք հեռանա: Հետևաբար, մենք պետք է ճիշտ ընկալենք այս իրողությունները: Եվ այստեղ, իհարկե, Ռուսաստանի դերը շատ կարևոր է, և մենք տեսնում ենք, որ այդ դերը շատ դրական է»,– ասել է Ալիեւը: