|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք: Մարտունիի շրջանում սահմանազատման գծի մոտ գտնվող սրբավայր են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից. հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը շարժման և Ամարասի վանական համալիր այցելելու ընթացքում և եկեղեցական ժամերգությունների ժամանակ:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Հրադադարի պայմանագրի ստորագրման արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են այս սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը: