|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանի Գարմիի և Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։
Իրանցի քաղաքական գործիչը թվիթերյան գրառման մեջ բերել է իրանաիրաքյան պատերազմի օրինակը, նշելով՝ «Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»։
Ի դեպ, իրանցի պատգամավորն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը լայնածավալ հարձակողական զորավարժություն է անցկացնում»։