|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ. հինգշաբթի հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը։
Ըստ Հաագայի դատարանի՝ Հայաստանը նշում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին, և Ադրբեջանի կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:
Հայաստանի դիմումում նշվում է, որ այդ բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ: «Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, և այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի լուրջ խախտումներ է թույլ տվել»,- է հայցադիմումում:
Նաև նշվում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:
Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ դատական հայց ներկայացնելուց հետո Ադրբեջանն է Հայաստանի դեմ դատական հայց ներկայացրել՝ նույն պատճառաբանությամբ և նույն կոնտեքստով, իրեն վերագրվող բոլոր հանցագործությունները բարդելով Հայաստանի վրա։