|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրապոլը (Europol) և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբերհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, գույքի կազմակերպված հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:
Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների:
Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ եզրափակվում են Հայաստանի և Եվրապոլի միջև 2019թ. մեկնարկած բանակցություններն այն թեմայով, թե ինչպես արդյունավետորեն միավորել ուժերը՝ լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:
Իրենց ելույթներում ՀՀ Ոստիկանության պետ գենեալ-մայոր Վահե Ղազարյանը և Եվրապոլի գործադիր տնօրեն Քերթին դե Բոլը կարևորել են համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է բացում իրավապահ և հանցավորության կանխարգելման ոլորտում փոխշահավետ համագործակցության համար։