|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252 082-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5101 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1185 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 28 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6286-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 614 է, ընդհանուր առողջացածներինը՝ 235 030, փաստացի բուժվողներինը՝ 10 766։ Մեկ օրում արվել է 5413 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1639000 թեստ: