|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան Սիրիայի Իդլիբ քաղաքի տարածք է փոխադրել առնվազն երեք MiM-23 Hawk զենիթահրթիռային համալիրներ, որոնց օգնությամբ, ենթադրվում է, ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռների որս է սկսվելու. հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։
ՀՕՊ համակարգերն անմիջականորեն շահագործվում են Սիրիայում գործող թուրքամետ խմբավորումների կողմից. դրանց օգնությամբ Թուրքիան արդեն մի քանի տարի է՝ իր վերահսկողության տակ է պահում երկրի մի շարք տարածքներ:
Փորձագետների կարծիով՝ նման հակաօդային համակարգերի կիրառումը կարող է լուրջ սպառնալիք լինել ռուսական ռազմական ավիացիայի համար, հատկապես՝ եթե հաշվի առնենք Իդլիբ նահանգում էսկալացիայի նոր փուլը: Հնարավոր է, որ այդ զենիթային համակարգերը կարող են դառնալ ռուսական ռազմական ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի հիմնական թիրախը:
Այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրագրողները պնդում են, որ Սիրիայի Իդլիբ քաղաքի շրջանում տեսել են առնվազն երեք MiM-23 Hawk զենիթահրթիռային համակարգեր, որոնց հիմնական թիրախը, ենթադրաբար, ռուսական ինքնաթիռներն են։