|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մրցույթում առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե այս մարմնի ստեղծումն իրենց կառավարության առաջնահերթություններից է: «Ես վստահ եմ, որ ստեղծվող մարմինն աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»,- ասաց նա:
Սասուն Խաչատրյան էլ նշեց, թե կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործառույթներ:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այս մարմինը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առումով նոր որակ է ապահովելու: