|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախում ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել 27 դիտակետերում․ հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Դասընթացի ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:
Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար: