|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սահմանները, քանի որ երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի սենատոր, Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան դիտարկում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սերտ մերձեցումը, սենատորը նշել է, որ Ռուսաստանն ի վիճակի է պաշտպանել իրեն և դաշնակիցներին «մնացած բոլորից» և խորհուրդ է տվել Թուրքիային՝ գործնականում դա չստուգել:
Կլիմովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի կարողությունները «փորձելը» ոչ մեկի համար լավ չի ավարտվի, և Անկարան դա լավ է հասկանում: Ռուսաստանն իր հերթին նույնպես չէր ցանկանա խնդիրները բազմապատկել: