|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխատանքներ են տարվում Շուշիում և Աղդամում միջնակարգ դպրոցներ կառուցելու ուղղությամբ: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաեւը ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Իլհամ Ալիևը հանձնարարականներ է տվել օկուպացված տարածքներում դպրոցների կառուցման հետ կապված:
«Շուտով, գուցե առաջիկա ամիսներին, մենք ականատես կլինենք Շուշիի և Աղդամի դպրոցների բացման մեծ իրադարձությունների: Ուրախալի է, որ այսօր մենք խոսում ենք Շուշիում և Աղդամում դպրոցներ կառուցելու ծրագրերի մասին»,- ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանն արդեն անվանափոխել է Շուշիում առկա դպրոցների անունները, և հետագայում դրանց բացումը հավանական է, իսկ թե ոչնչացված Աղդամ քաղաքում, որտեղ բնակչություն չկա, ինչու է թշնամին բացելու դպրոց՝ չի հստակեցվում։