|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է ԱԺ-ում հատուկ նիստով քննարկում ծավալել Սյունիքում Ադրբեջանի զինուժի անօրինական գործողությունների վերաբերյալ՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ կարևոր է Սյունիքում Ադրբեջանի զինուժի ապօրինի գործողությունների քննարկմանը ներգրավել ոչ միայն ԱԱԾ տնօրենին, այլև ՀՀ գլխավոր դատախազին, ՊՆ-ի պատասխանատուներին, որովհետև արդեն շատ պարզ է, որ օտարերկրյա պետության ներկայացուցիչները ոչ միայն խոչընդոտում են ՀՀ-ում տեղաշարժ, այլ նաև ապօրինի գանձումներ են անում, և դրանք զինված խմբավորումներ են։
Մանրամասն՝ տեսանյութում․