|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը: ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալ Արկադի Բալյանին՝ արդյունավետ աշխատանքի համար և նախարարության անունից հանձնել հուշանվեր:
Նշենք, որ Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-2019 թթ.-ին եղել է Շիրակի մարզպետ, 2019-2021 թթ.-ին՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: