|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, հանդես է եկել Եվրամիության սեփական զորակազմ ստեղծելու գաղափարով: Այս մասին ասվում է կուսակցության Twitter-ում:
Ընդունելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ամուր հարաբերությունների կարևորությունը՝ կուսակցությունը, այնուամենայնիվ, ընդգծվել է ԵՄ-ի սեփական պաշտպանական կարողությունների զարգացման կարևորությունը: Վերջին տարիներին ԵՄ-ն քննարկում է պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարությունը, որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է Եվրամիության սեփական արագ արձագանքման ուժերի ստեղծում՝ 5-20 հազար մարդ ընդհանուր ուժով:
Սակայն ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ մինչ այժմ Եվրոպայի երկրները կոնսենսուսի չեն եկել սեփական զորամասերի ստեղծման հարցում: Հետևաբար, ԵՄ ռազմավարության վերջնական հաստատումը տեղի կունենա միայն 2022 թվականի մարտին: