|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց Գեղարքունիքի մարզպետ նշանակել Կարեն Սարգսյանին:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կարեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Կարեն Սարգսյանը մինչեւ նախորդ շաբաթ զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
Կարեն Սարգսյանն իր խոսքում ասաց. «Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը»:
Վարչապետը կատակով նկատեց. «Մեր թեկնածուները մեթոդական սխալ են գործում, միշտ ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն են հայտնում վստահության համար: Որ այդքան վստահ եք, պարոն Սարգսյանը, ուրեմն պետք է ուզած-չուզած կողմ քվեարկենք»: