|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աղդամ քաղաքի տարածքն ամբողջությամբ մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից: Այդ մասին Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Ալլահվերեն Ալիևը:
Նշվում է, որ Աղդամի շրջանում ականազերծման գործընթացը շարունակվում է:
«Քաղաքի տարածքն ամբողջությամբ մաքրվել է ականներից, բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Էլեկտրահաղորդման գծեր, ջրամատակարարման գծեր են անցկացվում, ճանապարհներ են կառուցվում: Ներկայումս տարածաշրջանի գյուղերում ականազերծման գործընթացը շարունակվում է»,- ասել է Ալիևը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն կարողացել է Երևանից ստանալ միայն Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները:
ՀՀ իշխանությունները հանձնել են ոչ միայն Ակնայի, այլև Արցախի օկուպացված հարավային շրջանի ականապատման քարտեզները։