|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.83 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3367 |
| GBP | ⚊ | £ 482.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Միացյալ Նահանգները պետք է ընդունի, որ Ռուսաստանից Ս-400 հրթիռային համալիրների ձեռք բերումն ավարտված է: Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Միացյալ Նահանգները պետք է ընդունի, որ Ռուսաստանից Ս-400-ի ձեռք բերումն ավարտված գործարք է»,- շեշտել է թուրք նախարարը` պատասխանելով լրագրողի՝ Ս-400- ի պատճառով Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամի մասին հարցին:
Չավուշօղլուն նաև նշել է, որ եթե ԱՄՆ Սենատը հավանություն տա, ապա Թուրքիան պատրաստ է գնել նաև ամերիկյան ՀՕՊ համակարգերը, թեև դրանք ավելի թանկ են։