|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում նշվեց հանրապետության հռչակման 30-ամյակը, տոնական միջոցառմանն այս տարի Հայաստանից քիչ թվով պատվիրակներ էին գնացել՝ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ, այսինքն՝ Հայաստանից պաշտոնական մասն ապահովել էին միայն պատգամավորները։ Արցախ էին այցելել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություների պատգամավորները։
168.am-ը Արցախի Հանրապաետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանդիպել են ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների հետ և ի՞նչ հարցեր են քննարկել։