|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանական Deutsche Welle լրատվամիջոցն ուսումնասիրել է Ադրբեջանի իշխանությունների և Քրիստոնեա–սոցիալիստական միության՝ (ՔՍՄ) և Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) գերմանացի քաղաքական գործիչների կապերը:
Ռեպորտաժում նշվում է, որ գերմանացի մի քանի քաղաքական գործիչներ օգնում են բարելավել Ալիևի վարկանիշը: Բեռլինի Բունդեսթագում նրանք ներկայացնում էին ԼՂ հակամարտության վերաբերյալ Ալիևի ռեժիմի տեսակետը: Ադրբեջանում դիտորդական առաքելությունների ժամանակ նրանք հրապարակավ հաստատել էին, թե ընտրություններն անցել են «ժողովրդավարական ճանապարհով»:
Ե՛վ Գերմանիայի Բունդեսթագում Բավարիայի ՔՍՄ նախկին անդամ Էդուարդ Լինտները, և՛ ՔԴՄ ներկայիս պատգամավոր Ակսել Ֆիշերը կասկածվում են կոռուպցիայի մեջ: Մոտավոր հաշվարկներով՝ լոբբինգի համար մի քանի միլիոն եվրո է փոխանցվել:
Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննում են այն պնդումները, որ Ալիևի ռեժիմն այդ ծառայությունները ձեռք է բերել՝ կաշառք տալով գերմանացի քաղաքական գործիչներին: